ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հաղթանակի օրվա միջոցառումները

Հաղթանակի օրվա միջոցառումները
08.05.2020 | 14:18

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը ներկայացրել է Հաղթանակի օրվա միջոցառումները.

«Միջոցառումները, որոնք այս պայմաներում իրականացնում ենք, վերածվում են միջոցառում-գաղափարի ու հոգևոր արարողության,ինչը ցույց տվեց ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումը: Կարծում եմ` ծրագիրը, որ ընտրվել է հաղթանակի օրվա արժևորման համար, նույնպես շատ հագեցած է»: Համերգային ծրագրում, բնականաբար, ընդգրկված է պաշտպանության նախարարության նվագախումբը, ելույթ կունենան Արսեն Գրիգորյանը, «Նեմրա» խումբը, Երգի պետական թատրոնը: Արթուր Մանուկյանը հանդես կգա մի շատ հետաքրքիր, բայց շատերին անհայտ երգի կատարմամբ՝ «Զարթնիր, որդնյակ»: Այնուհետև ելույթ կունենան «Մեկնարկ» նախագծի սաները: Անակնկալ ունի մատուցելու Վահագն Հայրապետանը` «Темная ночь» պատերազմական հայտնի երգի ջազային մեկնաբանությամբ: Հանդես կգան նաև Գևորգ Հակոբյանը, հայտնի օպերայի երգիչները: «Եվ, բնականաբար, մենք այլևս չենք կարող պատկերացնել հաղթանակին նվիրված միջոցառումները առանց խորհրդանշական իմաստ ձեռք բերած «Երազ իմ երկիր» երգի կատարման»,- ընդգծում է փոխնախարարը:

Դիտվել է՝ 2328

Մեկնաբանություններ